Բաղադրատոմս, որը Հնդկաստանում անվանում են երիտասարդության էլիքսիր /med.tert.am/

Դեռ հին ժամանակներից ժողովրդական բուժարարները, բժիշկներն ու ալքիմիկոսները փորձում են գտնել անմահության էլիքսիրը: Նրանք փորձել են տարատեսակ բաղադրատոմսեր, սակայն ցանկալի միջոցն այդպես էլ չեն հայտնագործել:

Սակայն նրանք հայտնաբերել են բաղադրատոմսեր, որոնք առողջացնում ու ամրապնդում են օրգանիզմը: Չնայած, որ այս բաղադրատոմսերը չեն տալիս 200 տարի ապրելու հանարավորություն, սակայն դրանց շնորհիվ կարելի է պահպանել առողջությունը մինչև խոր ծերություն:

Հին  բաղադրատոմսերն ուսումնասիրելիս՝ պատմաբանները նկատել են, որ ամենից հաճախ օգտագործվող մթերքը սխտորի և կաթի խառնուրդն էր, ինչը զարմանալի չէ, քանի որ դեռ Ավիցեննան էր կարծում, որ սխտորը դեղամիջոց է բազում հիվանդությունների դեմ, իսկ ժամանակակից բժշկությունն ապացուցել է դա:

Սխտորով կաթի բաղադրատոմսը

Ոչ շատ մեծ կաթսայի մեջ հարկավոր է լցնել մի բաժակ կաթ և դնել այն կրակի վրա: Մինչ կաթը եռա, անհրաժեշտ է մաքրել երկու պճեղ սխտոր և շատ մանր կտրատել դրանք:

Երբ կաթը եռա, հարկավոր է ավելացնել սխտորը, վերցնել կրակից և ծածկել կափարիչով:

Ընդամենը 10 րոպե անց երիտասարդության էլիքսիրը պատրաստ կլինի: Այս միջոցը հարկավոր է ընդունել միանգամից (մեկ բաժակ), սակայն շաբաթական ընդամենը մեկ անգամ: