Կաթնաշոռին ավելացնել 1 հատ ձու, շաքարավազ և խառնել: Չամիչի վրա լցնել տաք ջուր և թողնել 30 րոպե, որից հետո քամել և չորացնել թղթե սրբիչով: Կաթնաշոռի խառնուրդին ավելացնել չամիչը և վանիլին:
Շերտավոր խմորից ստանալ բարակ ուղղանկյունաձև շերտեր: Խառնուրդը լցնել երկայնքով և փաթաթել՝ ստանալով ռուլետ: Բաժանել 4 սմ-ոց կտորների և ջեռոցի տապակի մեջ տեղադրել այնպես, որ խմորի եզրը լինի ներքևում:
Նախօրոք տապակին քսել բուսայուղ, փռել յուղաթուղթ և կտորները շարել: Վրան քսել հարած ձվի դեղնուց և ցանել դարչինի և շաքարի փոշի: Պահել ջեռոցում 20 րոպե: