Ճագարի միս․ օգտակարությունը, պատրաստման եղանա ..
May 21 - 2021
Վիտամին D-ն անչափ օգտակար ու կարևոր տարր է մարդու օրգանիզմի համար: Այն կարգավորում է կալցիումի ու ֆոսֆորի յուրացումը, ինչպիս նաև արյան մեջ դրանց մակարդակը և ոսկորներին ու ատամներին մատակարարելը: Այն վիտամին A-ի, կալցիումի և ֆոսֆորի հետ մեկտեղ պաշտպանում է օրգանիզմը մրսածությունից, շաքարային դիաբետից, աչքերի և մաշկի հիվանդություներից:
Վիտամին D-ն նաև նպաստում է կարիեսի և լնդերի ախտաբանությունների առաջացումը կանխելուն, օգնում է պայքարել օստեոպորոզի դեմ և արագացնում է կոտրվածքների ապաքինումը: Սակայն հաճախ պատահում է, որ օրգանիզմն ունենում է վիտամին D-ի պակաս և այդ ժամանակ մարդկանց մոտ ի հայտ են գալիս տարբեր տհաճ ախտանշաններ:
Վիտամին D-ի դեֆիցիտի ախտանշաններն են.
· ախորժակի կորուստը,
· անքնությունը,
· կոկորդի և բերանի խոռոչի այրոցը,
· քաշի նվազումը,
· տեսողության վատացումը:
Վիտամին D-ի դեֆիցիտը բավական տարածված երևույթ է: Դրա հիմնական պատճառը ինսոլյացիայի (արևի ճառագայթում) պակասն է, արևապաշտպան քսուքների չարաշահումն ու մաշկի քաղցկեղի կանխարգելման նպատակով արևի ճառագայթներից խուսափելը:
Այս խնդիրը նաև կարող է պայմանավորված լինել սննդակարգում այնպիսի մթերքների պակասով, ինչպիսիք են կաթնամթերքը, տավարի և խոզի լյարդը, հավկիթը, ձկների ճարպոտ տեսակները:
Պատկառելի տարիքի մարդկանց մոտ վիտամին D-ի դեֆիցիտը կարող լինել երիկամների աշխատանքի խանգարման հետևանքով, երբ երիկամները կորցնում են այս տարրը վերարտադրելու ունակությունը: Գոյություն ունեն նաև աղիների մի շարք հիվանդություններ, որոնք խանգարում են վիտամին D-ի կլանումը: Ճարպակլումով տառապող մեծահասկաների մոտ նույնպես կարող է նկարվել վիտամին D-ի պակաս:
Վիտամին D-ի դեֆիցիտին նպաստող գործոններն են.
· 50-ից բարձր տարիքը,
· հղիությունն ու կրծքով կերակրելու շրջանը,
· մուգ մաշկը,
· երիկամների ու լյարդի հիվանդությունները,
· անտացիդների ընդունումը,
· բուսակերությունն ու վեգանությունը:
Վիտամին D-ի պակասը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, որոնք, իրենց հերթին, կարող են հանգեցնել ոսկորների ձևախախտման (դեֆորմացիա), կոտրվածքների, օստեոմալյացիայի, ռախիտի և օստեոպորոզի առաջացման: Ավիտամինոզի առաջացումը դրսևորվում է այնպիսի հետևանքներով, ինչպիսիք են արթրիտը, կրծքի քաղցկեղը, ասթման և սրտի հիվանդությունները:
Բարդությունները կարող են ուղեկցվել անոթային համակարգի հիվանդություններով, քրոնիկ հոգնածությամբ, դեպրեսիայով, գլխացավերով, արյան գերճնշմամբ, 2-րդ տիպի շաքարային դիաբետով, ցրված սկլերոզով:
Սննդամթերք՝ վիտամին D-ի պակասը լրացնելու համար
· կաթ,
· ձկան յուղ,
· սաղմոն,
· հացահատիկներ,
· ձու,
· նարնջի հյութ,
· սնկեր,
· մարգարին,
· տավարի լյարդ,
· սոյա:
Հարկ է հիշել, որ վիտամին D-ի դեֆիցիցտի առաջին իսկ նշանների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի, որպեսզի վերջինս նշանակի ճիշտ բուժում: Այս կերպ հնարավոր կլինի խուսափել բոլոր բարդություններից, որոնք առաջանում են այս խնդրի դեպքում: