ՀՏՀ

Հաճախ Տրվող Հարցեր

  • Uncategorized
Expand All | Collapse All
  • 1. Ի՞նչ է online <<Տնական մթերք>> մասնագիտացված ինտերնետ խանութը:
     

    <<Տնական մթերք>> մասնագիտացված ինտերնետ խանութը առաջին առցանց խանութն է, որն ապահովում է միշտ թարմ, տնական մթերքներ, ինչը թույլ է տալիս սպառողին հեշտությամբ գտնել իրեն անհրաժեշտ մթերք(ներ)ը և պատվիրել դրա առաքումն իր նշած հասցեով: <<Տնական մթերք>>-ի դեպքում վճարումն իրականացվում է կանխիկ՝ պատվերը ստանալու պահին: Առցանց գնումների մասին առավել մանրամասն կարող եք գտնել ստորև նշված հարցերի մեջ:

  • 2. Ի՞նչ առավելություններ ունի առցանց առևտուրը:
     

    www.tnakan.com կայքից գնումներ կատարելն ունի մի շարք առավելություններ.

    ա/ Դուք գնում եք Ձեզ անհրաժեշտ տնական, թարմ մթերքները առանց տնից կամ աշխատավայրից դուրս գալու՝ այդպիսով խնայելով Ձեր ժամանակը:

    բ/ Մենք մթերքներն առաքում ենք Երևան քաղաքի ողջ տարածքում: Այսպիսով, բարձրակարգ ծառայությունը հասանելի է Երևանի յուրաքանչյուր սպառողի:

    գ/ Կայքում Ձեզ համար տեսանելի է դառնում մասնագիտացված ինտերնետ խանութում ցուցադրված ողջ տեսականին՝ իրենց անուններով, նկարներով, գներով և անհրաժեշտ այլ տեղեկություններով: Շնորհիվ որոնման ճկուն համակարգի՝ արագորեն գտնում և գնում եք յուրաքանչյուր ապրանք:

    դ/ Վճարումն իրականացնում եք բացառապես կանխիկ՝ առաքման ժամանակ, ապրանքների թարմությունը ստուգելուց հետո միայն:

  • 3. Կարո՞ղ եմ արդյոք մթերքները պատվիրել հեռախոսով:
     

    Այո՛, կարող եք: Զանգահարե՛ք (091/ 093/ 095) 86 25 26 հեռախոսահամարներով և Ձեր պատվերը կառաքենք նույն օրը 19:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում՝ Ձեզ հետ նախապես ճշտելով առավել հարմար ժամը: Պատվերներն առաքվում են նույն օրն այն դեպքում, եթե դրանք իրականացվել են մինչև ժամը 17:30-ը: Ժամը 17:30-ից հետո իրականացված պատվերներն առաքում ենք հաջորդ օրը՝ նույն ընթացակարգով:

  • 4. Ինչպե՞ս կարող եմ գտնել իմ նախընտրած մթերքը:
     

    Ձեր նախընտրած մթերքները կարող եք գտնել երկու ճանապարհով՝ 1) որոնման համակարգի միջոցով, 2) փնտրելով Խանութ բաժնում:

    1) Որոնելու համար գրե՛ք մթերքի անվանումը էջերի վերևի աջ մասում գտնվող որոնման դաշտում և սեղմե՛ք «Գտնել»:

    2) Խանութ բաժնում փնտրելու համար անհրաժեշտ է մտնել այդ բաժին, ապա ցանկից ընտրել Ձեր նախընտրած մթերքը կամ մթերքները և ավելացնել Ձեր զամբյուղ:

  • 5. Ինչպե՞ս կարող եմ հավաքել մթերքներն իմ զամբյուղում:
     

    Եթե արդեն գտել եք Ձեր փնտրած մթերքը, պարզապես սեղմեք աջ կողմում գտնվող «Ավելացնել զամբյուղ» կոճակը՝ նախապես ընտրելով քանակը կամ քաշը: <<Դիտել զամբյուղը>> բաժնի միջոցով՝ էջի աջ կողմում, մշտապես կարող եք հետևել Զամբյուղի պարունակությունը: Ընդ որում, այդ հատվածի ներքևում կարող եք տեսնել նաև ընտրված մթերքների ընդհանուր արժեքը:

  • 6. Կարո՞ղ եմ արդյոք ինքնուրույն ընտրել առաքման կոնկրետ օրը և ժամը:
     

    Այո՛, կարող եք: Առաքման ենթակա մթերքն ընտրելուց և Ձեր զամբյուղը լցնելուց հետո Դուք ընտրում եք այն օրը և ժամը, երբ կցանկանայիք ստանալ պատվերը:

  • 7. Կարո՞ղ եմ արդյոք հետագայում տեսնել իմ պատվերների պատմությունը և ընթացիկ պատվերների կարգավիճակը:
     

    Այո՛, կարող եք: Կայք մուտք գործելուց հետո Դուք կունենաք Ձեր Անձնական էջը, որտեղ կարող եք տեսնել մինչ այդ պահը կատարած Ձեր բոլոր պատվերները

  • 8. Կարո՞ղ եմ արդյոք ամեն անգամ նշել առաքման նոր հասցե:
     

    Անձնական էջում Դուք նշում եք բոլոր այն հասցեները, ուր հետագայում իրականացվելու է առաքում: Կոնկրետ պատվերի դեպքում արդեն ընտրում եք այդ ցանկից կամ ավելացնում նոր հասցե: Պատվերի ձևակերպման ժամանակ Ձեր կողմից ավելացված հասցեները և հեռախոսահամարները ավտոմատ կերպով ավելացվում են Ձեր Անձնական էջի տվյալներին:

  • 9. Կարո՞ղ եմ արդյոք վերադարձնել պատվիրված մթերքը:
     

    Այո, կարող եք, եթե մթերքը վերադարձնելու Ձեր ցանկությունը պայմանավորված է նրա որակական հատկանիշներով: Դուք կարող եք մեր առաքչի օգնությամբ փոխարինել տվյալ ապրանքը մեկ ուրիշով կամ հրաժարվել գնել:

    Գնումն իրականցնելուց հետո վաճառողն այլևս պատասխանատվություն չի կրում մթերքների համար:

  • 10. Ինչպե՞ս կարող եմ վճարել գնածիս դիմաց:
     

    Վճարումն իրականացնում եք բացառապես կանխիկ՝ առաքման ժամանակ, ապրանքների թարմությունը ստուգելուց հետո միայն:

  • 11. Ո՞ր բնակավայրեր են առաքվում ապրանքները և որքա՞ն արժի առաքումը:
     

    Մեր առաքման աշխարհագրությունն առայժմ միայն Երևան քաղաքն է: Առանձին դեպքերում նաև Երևան քաղաքին մերձակա բնակավայրեր:

    Առաքման համար գործում է ֆիքսված 300 դրամ վճարը:

  • 12. Ի՞նչ անել, եթե լրացուցիչ հարցեր ունեմ, որոնց պատասխանն այստեղ չկա:
     

    Եթե վերը թվարկվածների մեջ չեք գտնում Ձեզ հետաքրքրող հարցի պատասխանը, կարող եք այն ուղարկել tnakankatnamterk@gmail.com էլ. փոստի միջոցով, զանգահարելով (091/ 093/ 095) 86 25 26 հեռախոսահամարներով կամ գրե՛ք մեր ֆեյսբուքյան էջին: