Posted on

Սննդամթերքի լավագույն տեսակները, որոնք պետք է ուտել նախաճաշին՝ առողջական վիճակը բարելավելու համար /med.tert.am/

Սննդամթերքի լավագույն տեսակները, որոնք պետք է ուտել նախաճաշին

Բժիշկները հաճախ են նշում, որ նախաճաշն ամենակարևոր սնունդն է օրվա ընթացքում, ուստի այն պետք է բաղկացած լինի օգտակար ու սննդարար սննդամթերքից:

Նախաճաշն օրգանիզմին էներգիա և սննդարար նյութեր է տալիս, որոնք անհրաժեշտ են օրվա ընթացքում: Սա է պատճառը, որ ճարպոտ, աղի կամ քաղցր բաղադրիչները բարձրացնում են զարկերակների խցանման հավանականությունը և ավելի շատ վնաս են պատճառում, քան օգուտ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սննդամթերքի այն տեսակները, որոնք հարկավոր է ուտել նախաճաշին՝ այն ավելի սննդարար ու օգտակար դարձնելու, զարկերակային ճնշումն ու արյան մեջ խոլեստերինի մակարդակը կարգավորելու, ինչպես նաև տեսողությունն ու գլխուղեղի աշխատանքը բարելավելու համար:

 

1.      Մրգեր

Մրգերը հարուստ են վիտամիններով, հանքանյութերով, մանրաթելերով, ջրով ու հակաօքսիդանտներով, ինչի շնորհիվ ամրապնդում են իմունային համակարգը, հանգստացնում են, նախապատրաստում են ակտիվ օրվան և օգնում կենտրոնանալ:

Մրգերը կարելի է օգտագործել աղցանների կամ սմուզիների տեսքով:

 

2.      Հատապտուղներ

Հատապտուղները պարունակում են մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ: Ելակը, լորամիրգը, հապալասն ու գետնամորին նպաստում են արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազմանը, մաքրում են արյունը, բարելավում են սրտամկանի աշխատանքը, դանդաղեցնում են ծերացման գործընթացը և բարելավում մաշկի որակը:

 

3.      Հավկիթ

Հավկիթը ոչ միայն համեղ, այլև օգտակար մթերք է: Այն պարունակում է սպիտակուցներ ու կալցիում, օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակն ու նվազեցնել սրտանոթային հիվանդությունների հավանականությունը: Ձվի դեղնուցը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք բարելավում են տեսողությունը, լյարդի, սրտամկանի և գլխուղեղի աշխատանքը:

 

4.      Հունական յոգուրտ

Այս համեղ, կալցիումով ու պրոբիոտիկներով հարուստ յոգուրտն օգնում է հավասարակշռության բերել pH մակարդակները, խթանում է աղիներում օգտակար բակտերիաների աճը, արագացնում է նյութափոխանակության գործընթացները, նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը և բարելավում է մաշկի վիճակը: Հունական յոգուրտի, մեղրի և մրգերի համադրությունը նախաճաշի լավագույն տարբերակն է:

 

5.      Կաթնաշոռ

Կաթնաշոռը հարուստ է սպիտակուցով, կալցիումով ու պրոբիոտիկներով, որոնք ամրապնդում են ոսկորները, վերականգնում են օրգանիզմի վնասված բջիջները, արագացնում են նյութափոխանակությունը և վերահսկում են ախորժակը:

 

6.      Ընկուզեղեն

Ընկուզեղենը վիտամին E-ի և օգտակար ճարպաթթուների լավագույն աղբյուրն են, իսկ այդ նյութերն օգնում են նվազեցնել ազատ ռադիկալների հասցրած վնասի չափը, մաքրել արյունը, բուժել բորբոքումները, նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը և ամրապնդել մազարմատները: Բացի այդ, դրանք նպաստում են նաև սրտամկանի առողջությանը: Ընկուզեղենը կարելի է օգտագործել առանձին կամ ավելացնել դրանք որևէ այլ ուտեստին:

 

7.      Վարսակ

Մանրաթելերով հարուստ վարսակը շատ օգտակար է աղեստամոքսային համակարգի առողջության համար: Այն արդյունավետ կերպով կարգավորում է խոլեստերինի մակարդակը և նվազեցնում է զարկերակային ճնշումը: Օգտակար ու համեղ նախաճաշի համար կարելի է վարսակին ավելացնել նաև չիայի սերմեր ու մեղր:

 

8.      Չիայի սերմեր

Չիայի սերմերը մանրաթելերի հիանալի աղբյուր են, որոնք կարգավորում են աղիների աշխատանքը և նպաստում մարսողական համակարգի աշխատանքին: Սննդային մանրաթելերը նաև կարգավորում են արյան մեջ շաքարի մակարդակն ու զարկերակային ճնշումը, պաշտպանում են առողջ բջիջները և վերականգնում վնասվածները:

 

9.      Կտավատի սերմեր

Կտավատի սերմերը դանդաղեցնում են բջիջների անոմալ աճը, ինչպես նաև կարգավորում են օրգանիզմում ինսուլինի և շաքարի մակարդակները: Այս սերմերը սպիտակուցի հարուստ աղբյուր են, ինչի շնորհիվ կարող են հիանալի մթերք լինել բուսակերների համար: Կտավատի սերմերը հեշտ մարսելու և սննդարար նյութերը ստանալու համար խորհուրդ է տրվում դրանք մանրացնել և օգտագործել փոշի վիճակում:

 

10.  Կանաչ թեյ

Կանաչ թեյը շատ օգտակար ըմպելիք է, որը մաքրում է օրգանները, խոնավեցնում մաշկը, պայքարում է վնասակար բակտերիաների դեմ, օգնում է կենտրոնանալ, ազատում է տրամադրության տատանումներից, պայքարում է շաքարային դիաբետի դեմ և նույնիսկ պաշտպանում է նյարդային համակարգն ու սրտամկանը վնասվածքներից: Կանաչ թեյը խորհուրդ է տրվում խմել դատարկ ստամոքսին կամ նախաճաշից անմիջապես հետո:

 

11.  Սուրճ

Կոֆեինը բարելավում է գլխուղեղի աշխատանքը, օգնում է կենտրոնանալ և բարձրացնում է տրամադրությունը: Այն նաև նպաստում է հաստ աղիքի և միզապարկի առողջության պահպանմանը, ազդում է որպես լուծողական ու միզամուղ միջոց և այրում է ավելորդ ճարպաշերտերը:

 

Նյութի աղբյուրը՝ http://med.tert.am

    Եթե հավանեցիք, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին և մշտապես ստացե՛ք օգտակար տեղեկություններ