Posted on

Մեղրի ամենահավանական ու անհավանական տեսակները

մեղրի տեսակները

Մեղրի տեսակների բազմազանությունը նույնքան մեծ է, որքան մեղրաբույսերն են, եւ նույնիսկ ավելին: Նրանցից յուրաքանչյուրն օժտված է բազմաթիվ օգտակար հատկություններով: Ցանկացած տեսակի մեղր ունի հակաբորբոքային հատկություն, սակայն նրանց մի մասի մոտ այդ հատկություններն ավելի են ընդգծված: Մյուսներն էլ պարունակում են մեծ քանակությամբ մետաղներ եւ վիտամիններ: Դիտարկենք դրանք ավելի մանրամասն:

                                                         Մուգ տեսակներ                                                                    

♦ հնդկաձավարի                  temnij-med-300x262

♦ հավամրգու

♦ կռատուկի

♦ շագանակի

♦ վարդակակաչի

♦ արոսենու

Մեղրի մուգ տեսակները երկաթի մեծ պաշար ունեն: Որպես կանոն, մետաղների պարունակությամբ է պայմանավորված մեղրի մուգ գույնը:

 

             Սպիտակ տեսակներ                                                       

♦ լորենու             77ae5cd0689cfd3b19133bfb225f377c

♦ ակացիայի

♦ ազնվամորու

♦ իշառվույտի

Նրանցից որոշները կարող են ձեռք բերել տարբերակիչ գույնը միայն բյուրեղացումից հետո:

 

                                                       Հազվագյուտ տեսակներ                                                      

♦ ծխախոտի          

♦ գազարի

♦  խատուտիկի

♦ դդմի

 

                                                           էլիտար տեսակներ                                                           

Կան, այսպես կոչված, մեղրի էլիտար տեսակներ, որոնք պատրաստվում են բացառապես ծաղիկների նեկտարից: Դրանք հարուստ են ֆրուկտոզայով եւ գլյուկոզայով, որոնք կազմում են ընդհանուր կշռի  չորս հինգերորդը:  Այս տեսակի մեղրը կարող է լինել եւ մուգ, եւ սպիտակ:

 

                                                                     Սեւ մեղր                                           

CHernyj-med-iz-tminaՍեւ մեղրը  կարող է լինել միայն երկու դեպքերում, երբ այն մեղրացող արտադրանք է, կամ հավաքվել է սեւ չամանի ծաղիկներից: Վերջին դեպքում այն կարող է հավաքվել միայն Եգիպտոսում, որը շատ թանկ արժե: Շնորհիվ իր եզակիությանն այս տեսակի մեղրն ունի յուրահատուկ բուժական հատկություններ:

 

                                                                  Կարմիր մեղր                                        

pԿարմիր մեղրի անսովոր գույնը պայմանավորված է հատուկ բաղադրիչի՝  ծաղկափոշու առկայությամբ: Այն ունի A վիտամինի հսկայական պաշար, ինչը շատ կարեւոր է տեսողության համար:

 

                                                                     Քարի մեղր                                   

Քարի մեղրն այլ կերպ անվանում են նաեւ աբխազական մեղր: Հազվագյուտ այս մեղրը հավաքում են Աբխազիայի վայրի մեղուները՝  թաքցնելով այն դժվարհասանելի ժայռերի խոռոչներում: Այն նման չէ մեզ համար սովորական ծորացող մեղրին,  այլ հիշեցնում է սառնաշաքար: Քարի մեղրը հայտնաբերվել է նաեւ Ուզբեկստանում:

                                              Մեղրի օգտակար հատկությունները

Լորենու մեղրՀնդկաձավարի մեղրը  հարուստ է երկաթով, ուստի չափազանց օգտակար է արյան վերականգնման գործընթացի համար:

Լորենու մեղրն  իր մեջ պարունակվող վիտամինների մեծ քանակի շնորհիվ  լայն կիրառություն է գտել ժողովրդական բժշկության մեջ:

Հրեշտակախոտի մեղրը  բժշկության մեջ հիմնականում օգտագործվում է ջղաձգության ու ստամոքսի խնդիրների դեպքում:

Իշառվույտի մեղրն  ունի հակավիրուսային հատկություն, արագացնում է վերքերի բուժումն ու կանխում դրանց թարախակալումը:

Ակացիայի մեղրը  գերազանց սննդամթերք է դիաբետիկների եւ երեխաների համար, քանզի արագ է յուրացվում:

Արեւածաղկի մեղրն  աչքի է ընկնում իր միզամուղ հատկությամբ եւ օրգանիզմից հեռացնում է տոքսինները:

Լեռնային մեղրն  ստացվում է հազվագյուտ ծաղիկների նեկտարից եւ համարվելով բացարձակ մաքուր՝ հիանալի միջոց է մրսածության դեմ:

Դդմի մեղրն  անփոխարինելի միջոց է երիկամների եւ լյարդի հիվանդությունների դեպքում:

Ընկույզի մեղրն  ակտիվորեն օգտագործվում է դեղագիտության ոլորտում: Մտնում է անտի-սկլերոտիկ, հակաճիճվային եւ վերականգնողական դեղերի բաղադրության մեջ:

 

    Եթե հավանեցիք, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին և մշտապես ստացե՛ք օգտակար տեղեկություններ