Posted on

Լավագույն բնական դեղամիջոցը հազն ու մրսածությունը բուժելու համար /med.tert.am/

imbir_s_chesnokom_limonom_i_medom.thumb

Աշնանն ու ձմռանը գրիպը, հազն ու մրսածությունը շատ տարածված են, իսկ դրանց բուժումը՝ բվական ժամանակատար: Շատերը նման դեպքերում դիմում են դեղամիջոցների օգնությանը, որոնց ազդեցությունը, սակայն, ժամանակավոր բնույթ է կրում և որոնք ոչ միշտ են օգնում լիովին ապաքինվել:

Այնուամենայնիվ՝ գոյություն ունի մի փորձված և արդյունավետ ժողովրդական միջոց, որը կբուժի հազը, կօգնի մեղմել գրիպի ու մրսածության ախտանշանները և հնարավորինս շուտ ապաքինվել: Ընդ որում՝ այս բաղադրատոմսը չի առաջացնում կողմնակի բարդություններ, շատ ավելի օգտակար է, քան դեղորայքը և անվտանգ է ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար:

Այս բաղադրատոմսի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են.

·         2 թեյի գդալ կիտրոնի հյութ,

·         1 թեյի գդալ մեղր,

·         ½ բաժակ ջուր,

·         1 թեյի գդալ շաքարավազ,

·         ½ թեյի գդալ կոճապղպեղ (փոշի),

·         ¼ թեյի գդալ սխտոր (փոշի):

Պատրաստման եղանակը.

Այս առողջարար դեղամիջոցը պատրաստելու համար հարկավոր է բոլոր բաղադրիչները (ջրից բացի) լցնել կոտորակիչի մեջ և խառնել, մինչև ստացվի համասեռ թանձր մածուցիկ ցանգված: Այնուհետև ստացված մածուկին ավելացնել կես բաժակ ջուր, դնել կրակին, թողնել եռա և եփել թույլ կրակի վրա, մինչև այն թանձրանա:

Թողնել օշարակը սառչի, այնուհետև հատուկ կաղապարի միջոցով վերածել այն փոքրիկ կաթիլանման հաբերի և օգտագործել օրական 2-3 հաբ հազը մեղմելու համար:

Այս դեղամիջոցի մեջ պարունակվող մեղրը հիանալի բնական հակասեպտիկ միջոց է, իսկ կիտրոնի հյութը հարուստ է վիտամին C-ով, ինչի շնորհիվ օգնում է բուժել հազը:

Շատ օգտակար բաղադրիչ է նաև կոճապղպեղը, որը խթանում է իմունային համակարգի աշխատանքն ու օգնում է պայքարել մրսածության դեմ, իսկ սխտորն օժտված է հակաբակտերիալ հատկություններով և օգնում է նվազեցնել արտազատվող լորձի քանակությունը:

Նյութի աղբյուրը՝ /www.med.tert.am/

    Եթե հավանեցիք, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին և մշտապես ստացե՛ք օգտակար տեղեկություններ