Posted on

Երկարակեցության ու առողջության տիբեթյան բաղադրատոմսեր /ankakh.com/

Երկարակեցության ու առողջության տիբեթյան բաղադրատոմսեր

Տիբեթյան բժշկությունն ամենահինն է աշխարհում, իսկ նրա առաջարկած բաղադրատոմսերը` բազմաթիվ, տարբեր դեպքերի համար:

Ըմպելիք արյունատար անոթների ու սրտի համար

Այս միջոցն օգտագործվում է արյունատար անոթները ճարպային նստվածքներից ազատելու, կաթվածն ու սրտի հիվանդությունները կանխելու համար:

Բաղադրությունը՝ 1 կգ կիտրոն, 300 սխտոր:

Պատրաստման եղանակը — Կիտրոնը լվանալ ու կեղևով մանրացնել, նույնն էլ սխտորը: Խառնուրդի վրա լցնել 1,5 լ եռացրած ջուր ու փակ բերանով ամանի մեջ 15-20 րոպե եռացնել` թույլ կրակի վրա: Ստացվածը պահել ապակյա տարայի մեջ, զով տեղ: Կիրառումը Օգտագործել 25 օր 50-ական մլ, ապա 10 օր ընդմիջումից հետո նույնը կրկնել: Կանխարգելման նպատակով այդ թուրմը պետք է կիրառել տարեկան 2 անգամ, կես տարին մեկ:

Ուժերը վերականգնող թեյ

Այս միջոցն օգնում է հանգստանալ ու թուլանալ, վերացնում է հոգնածությունն ու սթրեսը, համարվում է, որ այն օրգանիզմի աշխատունակությունն ու կյանքի տևողությունն է ավելացնում:

Բաղադրությունը՝ 5գ քերած կոճապղպեղ (իմբիր), 1 ճ/գդալ կիտրոնահյութ, 2 ճաշի գդալ մեղր (բնական), մի պտղունց կծու պղպեղ, նույնքան էլ սամիթ

Պատրաստման եղանակը — Ջուրը եռման աստիճանի հասցնել, ապա եռացնել 5 րոպե: Հովացրած ջրի մեջ լցնել բոլոր բաղադրիչները: Կիրառումը Ոչ մեծ քանակությամբ (30 մլ) թեյ խմել օրվա ընթացքում, ուտելուց առաջ: Բացի այդ, այս թուրմն օգնում է ճնշել ախորժակը, հետևաբար և օգնում է քաշ գցել:

Մարմնի երիտասարդացման համար

Սա սխտորի, մեղի ու կիտրոնի խառնուրդ է, որն օգտագործվում է, որպես ոգեթուրմ: Արդյունավետ կերպով դանդաղեցնում է ծերացումը:

Բաղադրությունը՝ 10 գլուխ սխտոր, 10 կիտրոնի հյութ, 1 կգ մեղր

Պատրաստումը — Մանրացրած սխտորը խառնել մեղրի ու կիտրոնահյութի հետ, լցնել բերանը փակ ապակյա տարան ու թողնել 8-10 օր:

Կիրառումը — Պատրաստի խառնուրդն օգտագործել մեկ ճաշի գդալ` օրական 2 անգամ. ցերեկն ու երեկոյան` ընթրիքից առաջ: Այս բաղադրատոմսն ամրապնդում է իմունիտետը:

 

Ինչո՞ւ են այս բաղադրատոմսերն այդքան արդյունավետ —  Բաղադրատոմսերի արդյունավետությունը պայմանավորված է բուժիչ բաղադրիչներով: Մեղրը,սխտորն ու կիտրոնն առանձին-առանձին բազմաթիվ առավելություններ ունեն առողջական տեսանկյունից: Սխտորը պաշտպանում է արյունատար անոթները, կարգավորում արյան ճնշումը, խոլեստերինի մակարդակն ու նվազեցնում կաթվածների ու սրտի հիվանդությունների հավանականությունը: Պաշտպանում է քաղցկեղներից ու մի շարք քրոնիկ հիվանդություններից: Թեթևացնում է գրիպի ախտանշանները, սպանում աղիքային մակաբույծները, ոչնչացնում սնկերն ու վարակները, ամրացնում իմունային համակարգը, դանդաղեցնում ծերացման պրոցեսը, սթրեսն ու թուլացնում լարվածությունը: Կիտրոնը հակաօքսիդանտ ու հակաբորբոքային հատկություն ունի, արյան մեջ կարող է մինչև 24 ժամ պահպանվել, պաշտպանում է ուռուցքներից: Կանխում է արյունատար անոթների պատերին խոլեստերինային նստվածքի գոյացումը, նպաստում դրա մակարդակի նվազեցմանը, եթե կա: Պաշտպանում է ուղեղն ու կանխում սրտի նոպաները: Կիրառվում է որպես ուժեղ հակաօքսիդանտ: Մեղրը նույնպես հակաօքսիդանտ է, որը հակաբիոտիկ հատկություն ունի: Օրգանիզմը պաշտպանում է վնասակար նյութերից, իսկ դեղաբույսերի հետ կիրառելու պարագայում, մեղրի օգուտը կրկնապատկվում է:

Աղբյուրը՝ www.ankakh.com

    Եթե հավանեցիք, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին և մշտապես ստացե՛ք օգտակար տեղեկություններ